Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում երիտասարդների ժամանցի սրահի բացման արարողությունը

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում երիտասարդների ժամանցի սրահի բացման արարողությունը

  • 16-09-2021 12:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Սեպտեմբերի 16-ին` ժամը 12:00-ին, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում (հասցե` Անի» թաղամաս, 11 փողոց, 5/2) տեղի կունենա ուսումնական խոհանոցի և երիտասարդների ժամանցի սրահի բացման արարողությունը:
 
Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, «Œuvre d’Orient» կազմակերպության, ինչպես նաև Շիրակի մարզային իշխանության ներկայացուցիչներ:
 
Նոր սրահը նվիրվում է 44-օրյա պատերազմում զոհված ուսանողների հիշատակին: Կառուցումն իրականացվել է «Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, ֆրանսիական «Œuvre d’Orient» կազմակերպության ֆինանսավորմամբ, ինչպես նաև շվեյցարական «Cédric Martin» հիմնադրամի և այլ բարեգործների աջակցությամբ։
 
Ուսումնական խոհանոցում իրականացվում է «Անվճար սննդի տրամադրում» ծրագիր` Արցախից տեղահանվածների և սոցիալապես անապահովների համար:
 
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն