Հովհաննես Թումանյանի թանգարան / գրքի շնորհանդես


Հովհաննես Թումանյանի թանգարան / գրքի շնորհանդես

  • 16-09-2021 15:00:00   | Հայաստան  |  Շնորհանդես

Հարգելի գործընկեր,
 
Սեպտեմբերի 16, ժամը 15․00-ին  սիրով հրավիրում ենք Հովհ․ Թումանյանի թանգարան, որտեղ տեղի կունենա ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՒ ՆՐԱ ԵՂԲԱՅՐ ՌՈՍՏՈՄԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ գրքի շնորհանդեսը։ Գրքի հեղինակը բ․գ․դ․, պրոֆեսոր Վանո Եղիազարյանը կներկայացնի գրքի կազմման դրդապատճառները և այն մեծ նորությունը, որ բերելու է գիրքը թումանյանագիտության մեջ։
 
Հովհաննես Թումանյանի կյանքում կարևոր տեղ է ունեցել Ռոստոմ եղբայրը, որի նկատմամբ բանաստեղծն ունեցել է առանձնահատուկ համակրանք։
 
Գրքում արխիվային նյութերի հրման վրա բացահայտվում են մի շարք փաստեր, որոնք նոր լույս են սփռում Ռոստոմի կյանքի ու գործի վրա՝ սերտորեն կապվելով Հովհ․ Թումանյանի և նրա ստեղագործության վրա։ Ռոստոմի անձի շուրջ հյուսվել է մի զրուցապատում, որով ժամանակին փորձել են անվանարկել բանաստեղծին և Թումանյան ազնվական տան հեղինակությունը։ Գրքում ներկայացված է իրական Ռոստոմի և նրա ժողովրդաշունչ կերպարի հակասությունը, Ռոստոմի սպանության առեղծվածի բացահայտումը։ 
 
Գիրքը տպագրվել է ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինսիտուտի գիտական խորհրդի որոշմամբ։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Շնորհանդես