Էկոնոմիկայի նախարարությունում տեղի կունենա հանդիպում Հայաստանի բիզնեսի ներկայացուցիչների հետ
24-09-2021 11:30:00 | Հայաստան | Իրադարձություն
Հարգելի՛ գործընկեր
Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 24-ին, ժամը 11։30-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում (հասցե՝ Մհեր Մկրտչյան 5, նիստերի մեծ դահլիճ) տեղի կունենա հանդիպում Հայաստանի բիզնեսի ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը կմասնակցեն ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ) տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Ռուսլան Բեկետաևը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների գործունեության, տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտների ներկայացուցիչներ, էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ, գործարարներ և բիզնես համայնքի ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն բիզնեսի կողմից ներկայացված հարցադրումները։
Ժամը 11։15-11։30-ը նախատեսված է նաև ճեպազրույց ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար։
Խնդրում ենք նախարարությունում լինել ժամը 11։00-ին և հաստատել Ձեր մասնակցությունը մինչև սեպտեմբերի 23-ի ժամը 18։00-ն՝ ուղարկելով Ձեր տվյալները press@mineconomy.am հասցեով կամ զանգահարելով 011 597 210, 011 597 211 հեռախոսահամարներով։
Միջոցառման անցկացման պաշտոնական լեզուն ռուսերենն է։