Sputnik Արմենիա. «Ժողովրդավարական այլընտրանք» կուսակցության առաջնորդ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ասուլիսը


Sputnik Արմենիա. «Ժողովրդավարական այլընտրանք» կուսակցության առաջնորդ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ասուլիսը

  • 12-10-2021 12:00:00   | Հայաստան  |  Ասուլիս

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի մի շարք համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան։ Ո՞ր քաղաքական ուժերն ունեն ընտրություններում հաղթելու ամենամեծ շանսերը: Ինչպե՞ս կանդրադառնան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները երկրի ներքաղաքական կյանքի վրա: Ինչու՞ մի շարք կուսակցություններ հրաժարվեցին մասնակցել ընտրություններին։
 
Այս ու այլ հարցեր կքննարկվեն հոկտեմբերի 12-ին, ժամը 12։00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում՝ «Ժողովրդավարական այլընտրանք» կուսակցության առաջնորդ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի մասնակցությամբ մամուլի ասուլիսի ժամանակ։
 
Ասուլիսը կհեռարձակվի նաև Sputnik Արմենիա-ի Facebook-յան էջում:
 
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով:
 
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։ Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս