Մամուլի ասուլիս ԿԳՄՍ նախարարությունում՝ նվիրված «Սպարտակ» բալետային ներկայացմանը


Մամուլի ասուլիս ԿԳՄՍ նախարարությունում՝ նվիրված «Սպարտակ» բալետային ներկայացմանը

  • 12-10-2021 15:00:00   | Հայաստան  |  Ասուլիս

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում /հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, Մշակույթի մասնաշենք, 5-րդ հարկ, գրադարան/ տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված «Սպարտակ» բալետային ներկայացմանը, որը երկարատև դադարից հետո վերականգնվել և դարձյալ թատրոնի խաղացանկում է:
 
Մամուլի ասուլիսի բանախոսներն են՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժ/պ Կարեն Դուրգարյանը:
 
Ասուլիսի թեմայի ավարտից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը կպատասխանի պատմամշակութային հուշարձանների վերականգնման և ընթացող հնագիտական պեղումների վերաբերյալ հարցերին:
 
Նշենք, որ հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13:00-14:00-ն, օպերային թատրոնում «Սպարտակ» բալետի գլխավոր փորձից կադրեր նկարելու համար կարող եք դիմել Վահագն Զաքարյանին,  հեռ.՝  094-60-74-21:
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս