Արմենպրես. Նորվեգիայում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում


Արմենպրես. Նորվեգիայում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

  • 13-10-2021 12:00:00   | Հայաստան  |  Ասուլիս

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանի, հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանի, աշխարհի առաջնության փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ռոման Ամոյանի, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության չեմպիոն Մալխաս Ամոյանի ասուլիսը:
 
ԹԵՄԱ- Նորվեգիայում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում:
 
Հարգելի գործընկերներ,  ասուլիսներն արդեն բաց են լուսաբանման համար, կարող եք ներկա լինել տեղում: Առցանց  ձևաչափը նույնպես պահպանվելու է: Ասուլիսին չներկայացողները կարող են «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի, youtube-ի էջերում հետևել առցանց հեռարձակմանը: Կարող են նաև թեմայի հետ կապված հետաքրքրող հարցերը նախապես ուղարկել anna.gziryan83@gmail.com  էլեկտրոնային հասցեին:
 
Հրավիրում ենք լուսաբանման:   
 
+374 91 62 18 38
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս