Հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովի բացման արարողությունը
13-10-2021 14:00:00 | Հայաստան | Գիտաժողով
Հարգելի՛ գործընկերներ,
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի պետական բժշկական համալսարանում (գլխավոր մասնաշենքի դահլիճում) տեղի կունենա Արցախի վերջին հակամարտության արդյունքում վիրավորում ստացած անձանց խնամքին նվիրված հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովի բացման արարողությունը:
Համաժողովի բացմանը ներկա կգտնվեն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Անն Լույոն, ինչպես նաև Փարիզի համալսարանական հիվանդանոցների գլխավոր տնօրեն Մարտին Հիրսչը և Լիոնի քաղաքացիական հիվանդանոցային համակարգի գլխավոր քարտուղարը:
Հայ-ֆրանսիական գիտաբժշկական համաժողովը կազմակերպվել է Ֆրանսիայի 3 հանրային հիվանդանոցային համակարգերի՝ Փարիզի համալսարանական հիվանդանոցների կենտրոնի (Assistance publique - Hôpitaux de Paris (AP -HP), Լիոնի համալսարանական հիվանդանոցների և Լիոնի հոսպիտալի Վինատիե կենտրոնի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության բարձր հովանավորության ներքո:
Համաժողովն իր աշխատանքներ կշարունակի նաև հոկտեմբերի 14-15-ին:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ