«Բանտարկյալների համար» շախմատի աշխարհի առաջին առցանց առաջնության բացման արարողությունը Երևանում


«Բանտարկյալների համար» շախմատի աշխարհի առաջին առցանց առաջնության բացման արարողությունը Երևանում

  • 13-10-2021 09:30:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Հոկտեմբերի 13-ին, ժամը 09։30-ին, Հայաստանի շախմատի ակադեմիայում ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Շախմատի ակադեմիայի  հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը և ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը կմասնակցեն «Բանտարկյալների համար» շախմատի աշխարհի առաջին առցանց առաջնության բացման արարողությանը։
 
Աշխարհի առաջնությանը, որին մասնակցում են 31 երկրների 43 թիմեր, Հայաստանից կմասնակցի չորս դատապարտյալ։ 
 
Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի 11-ին կայացած «Շախմատ հանուն ազատության» միջազգային ցուցադրական մրցաշարում Հայաստանի դատապարտյալների հավաքականը զբաղեցրել է պատվավոր երրորդ հորիզոնականը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իսպանիայի դատապարտյալների հետ պայքարում։
 
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն