«Հայաստան և Ռուսաստան․ նոր ռազմավարության հրամայականը» գեոքաղաքական սեսիա


«Հայաստան և Ռուսաստան․ նոր ռազմավարության հրամայականը» գեոքաղաքական սեսիա

  • 15-10-2021 12:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Հարգելի գործընկերներ,
 
Հայ-Ռուսական համալսարանի Մշակույթի տանը՝ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, տեղի է ունենալու «Հայաստան և Ռուսաստան․ նոր ռազմավարության հրամայականը» գեոքաղաքական սեսիան, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին։ Միջոցառումը կայանալու է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ։
 
Բացման խոսքով հանդես են գալու Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի անունից ողջույնի խոսք կհղեն (անձամբ ներկա չի լինելու)։
 
Վերոնշյալ գեոքաղաքական սեսիան կազմակերպել է Հայ-Ռուսական համալսարանը՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսագիտության և միջազգային հարաբերությունների հետազոտական ինստիտուտի և ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ-МГИМО) հետ համատեղ։
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն