Ասուլիս՝ նվիրված Եվրոպական ժառանգության օրերին

Ասուլիս՝ նվիրված Եվրոպական ժառանգության օրերին

  • 15-10-2021 11:00:00   | Հայաստան  |  Ասուլիս

Հարգելի՛ գործընկերներ,
 
Հոկտեմբերի 15-ին, ժամը 11:00  Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում (հասցե` Մաշտոցի 7) կկայանա մամուլի ասուլիս՝ նվիրված Եվրոպական ժառանգության օրերին։  
 
Բանախոսներ`       
 
·         ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ
 
·         ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն
 
·         Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ
 
·         Նունե Ավետիսյան- Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն
 
·         Զառա Այրումյան- Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրենի տեղակալ
 
·         Արմենուհի Ղազարյան-Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրենի տեղակալ
 
·         Արմեն Մանասյան-Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գլխավոր պրոդյուսեր
 
ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ, Երևանի «Ժամանակակից արվեստի թանգարան» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ  Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում Գյումրիում  (սեպտեմբերի 25-28)`   «ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարան» ՊՈԱԿ-ում,  Վանաձորում (հոկտեմբերի 1-4)` «Կերպարվեստի թանգարանում» ՀՈԱԿ-ում անցկացվեց «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը` համաշխարհային ճանաչում ունեցող Ֆրանսիահայ անվանի արվեստագետներ Գառզուի (Գառնիկ Զուլումյան, 1907 – 2000թթ.) և Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան, 1920 – 2013թթ.)  գրաֆիկական աշխատանքների ցուցադրությամբ:
 
Ցուցահանդեսին ներկայացվեց  արվեստագետների կյանքն ու գործունեությունը ներկայացնող` անգլերեն սուբտիտրներով տեսաֆիլմ (հեղ.` Արամ Սուքիասյան):  Ցուցադրությունը ուղեկցվեց ֆրանսահայ երգահանների և կոմպոզիտորների (Շ. Ազնավուր, Մ. Լեգրան, Ժ. Գարվարենց և այլն)  ստեղծագործությունների ձայնագրություններով:
 
Գյումրիում բացման արարողությանը ելույթ ունեցավ «Կադանս»  երաժշտախումբը (գեղ. ղեկ.` Հակոբ  Ջաղացպանյան), իսկ Վանաձորում` Վանաձորի կամերային նվագախմբի լարային քառյակը (գեղ. ղեկ.` Ռուբեն Ասատրյան):
 
Մարզային միջոցառումներին մասնակցեցին ավելի քան 2500 այցելուներ, այդ թվում` ՀՀ մշակույթի և հասարակական ոլորտի գործիչներ, պաշտոնատար անձիք և արվեստասեր հասարակություն` Երևանից, Շիրակի  և Լոռու մարզերի շրջակա համայնքներից: Հատկանշական էր նաև ցուցահանդեսի նկատմամբ օտարերկրյա զբոսաշրջիկների հետաքրքրությունը:
 
Երևանում, հոկտեմբերի 17-ին, ժամը 18.00-ին`  «Առնո Բաբաջանյան»  համերգասրահի վերաբացված սրահում կմեկնարկի ցուցահանդեսի երևանյան փուլը, որի շրջանակներում կիրականացվի ցուցահանդեսի երկլեզու (հայերեն, ֆրանսերեն) պատկերագիրքի շնորհանդեսը, որն իրականացվել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ, իսկ 19:00-ին` միջոցառումը կեզրափակվի «Կադանս»  երաժշտախմբի համերգային ծրագրով: Ցուցահանդեսի երևանյան փուլի  գործընկերն է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան: Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. հոկտեմբերի 24-ը, ամեն օր` ժամը 11:00-18:00` որն կեզրափակվի  հայ և ֆրանսիական կոմպոզիտորների դասական երաժշտության համերգով` Սարյան անվան լարային քառյակի և միջազգայն ու հանրապետական մրցույթների դափնեկիր, դաշնակահարուհի Լիլիթ Զաքարյանի մասնակցությամբ. սկիզբը` 19:00:
 
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս