Կրթական սեմինար՝ «Մեծահասակները և երեխաները թվային աշխարհում» խորագրով

Կրթական սեմինար՝ «Մեծահասակները և երեխաները թվային աշխարհում» խորագրով

  • 15-10-2021 13:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Կիբեռանվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունը հրավիրում է լուսաբանելու ընկերության և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի (Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության հետ համագործակցությամբ) կազմակերպած «Մեծահասակները և երեխաները թվային աշխարհում» կրթական սեմինարը (օրակարգը կցված է), որը կկայանա հոկտեմբերի 15-ին, ժամը 13:00-ին, Երևանի «Radisson Blu Hotel Yerevan» հյուրանոցում։ Հասցե՝ Ազատության պողոտա, 2/2։  
Սեմինարին ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, կբանախոսեն «Կասպերսկի» ընկերության վեբ-բովանդակության առաջատար վերլուծաբան Անդրեյ Սիդենկոն և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իվետտա Շահբազյանը։
Սեմինարի մասնակիցներն են Երևանի դպրոցների մանկավարժները և ՀՀ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները։ 
Դուք կկարողանաք հարցեր ուղղել ինչպես Անդրեյ Սիդենկոյին և Իվետտա Շահբազյանին, այնպես էլ սեմինարի մասնակիցներին։
 
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
Հեռախոս՝ +374 10 58 26 20
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն