Covid 19-ի դեմ պատվաստում. առասպելներ, կեղծիքներ և իրականություն


Covid 19-ի դեմ պատվաստում. առասպելներ, կեղծիքներ և իրականություն

  • 16-10-2021 14:30:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14:30-ին, Մեդիա կենտրոնը «Լոֆթ Գյումրի» կենտրոնում կազմակերպում է հանդիպում հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ «Covid 19-ի դեմ պատվաստում. առասպելներ, կեղծիքներ և իրականություն» թեմայով:
 
Պատվաստումը «մութ ուժերի» կազմակերպած գործընթա՞ց է։ Պատվաստումները կարո՞ղ են բացասաբար անդրադառնալ մարդու վերարտադրողական առողջության վրա և դառնալ անպտղության պատճառ:
Կորոնավիրուսի պատվաստման մասին շրջանառվում են տարբեր տեղեկություններ, որոնք միշտ չէ, որ հավաստի են կամ համապատասխանում են իրականությանը։ Այդ տեղեկությունները, ըստ ոլորտի մասնագետների, վտանգավոր են ոչ միայն տեղեկատվական առումով, այլև ուղղակիորեն կարող են վնասել մարդու առողջությանը։
 
«Covid 19-ի դեմ պատվաստում. առասպելներ, կեղծիքներ և իրականություն» թեմայով հանդիպման ընթացքում հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը կխոսի Covid 19-ի դեմ պատվաստումների վերաբերյալ միֆերի, կեղծ լուրերի, ապատեղեկատվության ու իրականության մասին: Կներկայացնի, թե ինչ ազդեցություն է ունենում ապատեղեկատվությունը հանրային առողջության, հանրային կարծիքի ու վարքագծի վրա: Ովքեր և ինչ նպատակով են տարածում այդ միֆերը:
 
 
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի՝
- Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia
- Youtube-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.youtube.com/user/MediaCenterArmenia
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն