Երևանում ելույթ կունենա դաշնակահար Վլադիմիր Օվչիննիկովը


Երևանում ելույթ կունենա դաշնակահար Վլադիմիր Օվչիննիկովը

  • 20-10-2021 19:30:00   | Հայաստան  |  Համերգ

 
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 19։30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ հանդես կգա մեծ ճանաչում վայելող դաշնակահար Վլադիմիր Օվչիննիկովը։ Վերջինս ելույթ է ունենում աշխարհի առաջատար նվագախմբերի, այդ թվում՝ Մեծ Բրիտանիային թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Ֆիլհարմոնիա» նվագախմբի, ԲիԲիՍի-ի սիմֆոնիկ նվագախմբի, Շոտլանդիայի թագավորական ազգային նավագախմբի, Բիրմինգհեմի սիմֆոնիկ և այլ նվագախմբերի հետ։ 2005թ. Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից Վլադիմիր Օվչիննիկովին շնորհվել է ժողովրդական արտիստի կոչում։
 
Համերգային ծրագրում կհնչեն Էդուարդ Հայրապետյանի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործությունները։ Համերգը կղեկավարի Ալան Չիրկոպը։ 
 
 
 
Նոյյան տապան   -   Համերգ