“ARTIFAKE” ծրագրի փակման արարողությունը

“ARTIFAKE” ծրագրի փակման արարողությունը

  • 23-10-2021 16:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Հոկտեմբերի 23-ին, ժամը՝ 16։00-ին, “The LOFT” ժամանցի կենտրոնում տեղի կունենա “ARTIFAKE” ծրագրի փակման արարողությունը։
 
Թվային տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ քարոզչությունն ու ապատեղեկատվությունը դարձել է գլոբալ խնդիր, որի պատճառով ոչ ոք չի կարող համոզված լինել, թե որ տեղեկատվությունն է ճիշտ, որը՝ ոչ:
Բազմաթիվ դեպքեր կան, երբ քարոզչությունն ու շահարկումը հանգեցրել են ռազմական բախումների: Հայաստանը նման պետության վառ օրինակ է, որը կրում է հիբրիդային պատերազմի, լրատվամիջոցների շահարկման և ապատեղեկատվության հետևանքները:
 
Եվրամիության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի աջակցությամբ «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն իրականացրել է մեդիա գրագիտության ավելացման միջազգային նախագիծը։
 
Նախագծի իրականացման համար ընտրվել են արվեստագետներ, ովքեր աշխատել են փողոցային արվեստի (Street ART) ուղղությամբ և նպաստել հայ հանրության քննադատական մտածողության ձևավորմանը և զարգացմանը:
Մասնակիցները հնարավորություն են ունեցել մասնակցելու առցանց դասընթացների՝ քարոզչության «անատոմիայի» և դրան դիմակայելու հնարավորությունների վերաբերյալ։
 
Դասընթացի ավարտին արվեստագետները մշակել են ART հայեցակարգեր քարոզչության և ապատեղեկատվության թեմայով, ինչպես նաև մասնակցել մրցույթի: Հաղթողները հնարավորություն են ստացել իրականացնելու իրենց գաղափարները։
 
Առաջին փուլում Հայաստանից հաղթող է ճանաչվել Հովհաննես Մարգարյանը «Ով է քո դայակը» կոնցեպտով, Վարդան Այգեկցու ստեղծագործությունների հիման վրա, և իրականացվում է Մեծամոր քաղաքում։
 
✅ Ծրագիրն իրականացվում է ՈՒկրաինայի «Ինտերնյուս-Ուկրաինա» ՀԿ-ի, Լեհաստանի «Թափանցիկ արվեստ» հիմնադրամի և Հայաստանի «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի համատեղ ջանքերով` Եվրամիության և Վերածննդի միջազգային հիմնադրամի «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի աջակցությամբ:
Սիրով սպասում ենք արվեստասերներին և լրագրողներին։
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն