ՀայՓոստի ու Երևանի մետրոպոլիտենի՝ համատեղ կազմակերպած նամականիշերի ցուցահանդեսը


ՀայՓոստի ու Երևանի մետրոպոլիտենի՝ համատեղ կազմակերպած նամականիշերի ցուցահանդեսը

  • 29-10-2021 11:30:00   | Հայաստան  |  Ցուցահանդես

Հարգելի՛ գործընկերներ,
 
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 11։30-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում տեղի կունենա ՀայՓոստի ու Երևանի մետրոպոլիտենի՝ համատեղ կազմակերպած նամականիշերի ցուցահանդեսը։ 
 
Ցուցահանդեսի նպատակն է ֆիլատելիստական պրոդուկտների միջոցով հանրությանը ևս մեկ անգամ ներկայացնել հայկական մշակույթը, ինչպես նաև տեղեկատվություն մատուցել մեծանուն հայերի մասին:
 
Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվելու՝ ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանը ։ 
 
Լուսաբանել ցանկացող լրագրողներին խնդրում ենք հաստատել իրենց մասնակցությունը մինչև ս․թ․ հոկտեմբերի 28-ը ժամը 18:00-ն` զանգահարելով +37494731501 հեռախոսահամարին:
 
 
Նոյյան տապան   -   Ցուցահանդես