Արմենպրես. Իրազեկման շաբաթ ու անվճար խորհրդատվություն՝ Փսորիազի համաշխարհային օրվա շրջանակում


Արմենպրես. Իրազեկման շաբաթ ու անվճար խորհրդատվություն՝ Փսորիազի համաշխարհային օրվա շրջանակում

  • 29-10-2021 13:00:00   | Հայաստան  |  Ասուլիս

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-ին՝ ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ առողջապահության նախարարության մաշկավեներաբանության գծով խորհրդատու,  ՀՀ ԱՆ մաշկաբանության ազգային կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Հովհաննես Հովհաննիսյանի, Մաշկաբանության ազգային կենտրոնի ամբուլատոր պոլիկլինիկական բաժանմունքի վարիչ Սևակ Մկրտչյանի ասուլիսը:
 
ԹԵՄԱ- Իրազեկման շաբաթ ու անվճար խորհրդատվություն՝ Փսորիազի համաշխարհային օրվա շրջանակում. Մասնագետների դիտարկումները՝ հիվանդության տարածման, բարդությունների կանխարգելման վերաբերյալ:  
 
Հարգելի գործընկերներ,  ասուլիսներն արդեն բաց են լուսաբանման համար, կարող եք ներկա լինել տեղում: Առցանց  ձևաչափը նույնպես պահպանվելու է: Ասուլիսին չներկայացողները կարող են «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի, youtube-ի էջերում հետևել առցանց հեռարձակմանը: Կարող են նաև թեմայի հետ կապված հետաքրքրող հարցերը նախապես ուղարկել anna.gziryan83@gmail.com  էլեկտրոնային հասցեին:
 
Հրավիրում ենք լուսաբանման:   
 
+374 91 62 18 38
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս