«Առնո Բաբաջանյան» համերգասրահի բեմը կլցվի իտալական շնչով ու ռիթմերով
19-11-2021 18:30:00 | Հայաստան | Համերգ
Նոյեմբերի 19-ին, ժամը 18:30-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի բեմը կլցվի իտալական շնչով ու ռիթմերով: Համերգասրահում կկայանա “In Tempo Di Danza. Novecento Italiana!” («Պարի տեմպով. իտալական 20-րդ դար») համերգային ծրագիրը, որին հանդես կգան Սիլվիա Կիեզան (թավջութակ) և Մաուրիցիո Բալյինին (դաշնամուր)։
Համերգն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ Հայաստանում Իտալիայի դեսպանության և Իտալիայի արտաքին գործերի նախարարության “Vivere All'Italiana” մշակութային զարգացման ծրագրի հետ համագործակցությամբ։