Hi-Am հիմնադրամի Դյուցազնատուն մարզակենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը


Hi-Am հիմնադրամի Դյուցազնատուն մարզակենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը

  • 20-11-2021 12:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Նոյեմբերի 20-ին ժամը 12.00-ին Թալինում տեղի է ունենալու Hi-Am հիմնադրամի Դյուցազնատուն մարզակենտրոնի բացման հանդիսավոր արարողակարգը։
 
Բացմանը ներկա  են լինելու Hi-Am հիմնադրամի նախագահ պարոն Նշան Աճեմյանը,ով հանդիսանում է մարզակենտրոնի բացման հովանավորը և նախաձեռնողը, Թալինի շրջանի Կարմրաշեն համայնքի բարերար, բարեգործ, Իջևանի գինու և կոնյակի գործարանի հիմնադիր, սպորտի վարպետ պարոն Էմին Եղիազարյանը, ով հանդիսանում է Դյուցազնատուն մարզակենտրոնի մարզագույքի հովանավորողը  և Ռոմանի մի շարք Գինեսի ռեկորդների հովանավորը։ Մարզակենտրոնի բացմանը ներկա են լինելու  Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար պարոն Տավրոս Սապեյանը, Դյուցազնագրքի հանձնաժողովի նախագահ պարոն Վարդան Թովմասյանը, Աղաբաբյանց հյուրանոցային համալիրի տնօրեն պարոն Արման Աղաբաբյանը և այլոք։Մարզիկ,  Գինեսի քառակի ռեկորդակիր
Ռոման
 
Սահրադյանը լինելու է նորաբաց  մարզակենտրոնի տնօրեն, ում նպատակն է լինելու շնորհալի հայ պատանիներին մարզելով դարձնել ապագա հայ դյուցազուններ և Գինեսի ռեկորդակիրներ։
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն