Արմենպրես. Դպրոցների, նախակրթարանների շինարարության ծրագրեր. հանրակրթության ոլորտի բարեփոխումներ

Արմենպրես. Դպրոցների, նախակրթարանների շինարարության ծրագրեր. հանրակրթության ոլորտի բարեփոխումներ

  • 26-11-2021 11:00:00   | Հայաստան  |  Ասուլիս

ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ին՝ ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանի ասուլիսը:
 
ԹԵՄԱ.- Դպրոցների, նախակրթարանների շինարարության ծրագրեր. հանրակրթության ոլորտի բարեփոխումներ:
 
Հարգելի գործընկերներ,  ասուլիսներն արդեն բաց են լուսաբանման համար, կարող եք ներկա լինել տեղում: Առցանց  ձևաչափը նույնպես պահպանվելու է: Ասուլիսին չներկայացողները կարող են «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի, youtube-ի էջերում հետևել առցանց հեռարձակմանը: Կարող են նաև թեմայի հետ կապված հետաքրքրող հարցերը նախապես ուղարկել [email protected]  էլեկտրոնային հասցեին:
 
Հրավիրում ենք լուսաբանման:
 
+374 91 62 18 38
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս