Կանաչ գյուղատնտեսությանը նվիրված միջոցառում


Կանաչ գյուղատնտեսությանը նվիրված միջոցառում

  • 27-11-2021 17:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

 
Նոյեմբերի 27-ին և 28–ին՝ ժամը 17:00-ից մինչև 21:00, Երևան մոլում տեղի կունենա կանաչ գյուղատնտեսությանը նվիրված միջոցառում։
 
Հողագործության անկյունում երեխաներին սովորեցնելու են հոգ տանել բնության ու շրջակա միջավայրի մասին՝ ինքնուրույն տնկելով սերմեր, ջրելով ու խնամելով բույսերը։ Վերջում երեխաները կկարողանան տուն տանել իրենց կանաչ «ստեղծագործությունները»:
 
Այդ ընթացքում մեծահասակները ծանոթանալու ենք կանաչ գյուղատնտեսությանը, որն ապահովում է մարդկանց առողջությունը, պահպանում է բնությունն աջակցում գյուղական համայնքների զարգացմանը: 
 
Սիրով հրավիրում ենք լուսաբանելու։
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն