Անաստաս Միկոյանի 126-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդես և կլոր սեղան կոնֆերանս

Անաստաս Միկոյանի 126-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդես և կլոր սեղան կոնֆերանս

  • 29-11-2021 14:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Հարգելի գործընկերներ, 
 
Նոյեմբերի 29-ին՝ 14։00-ին ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայում տեղի կունենա Անաստաս Միկոյանի 126-ամյակին  նվիրված լուսանկարչական ցուցահանդես և կլոր սեղան կոնֆերանս։ Ցուցահանդեսը կբացի հատուկ այս առիթով Հայաստան ժամանած Ա․Միկոյանի թոռը՝ երաժիշտ Ստաս Նամինը։ 
 
ԽՍՀՄ պետական գործչի 126-ամյակին նվիրված միջոցառումները  տեղի են ունենում Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ), ՀՀ ԳԱԱ Պատմության Ինստիտուտի նախաձեռնությամբ և Սոցիալ-քաղաքական պատմության Ռուսաստանի պետական արխիվի ու Նորագույն պատմության Ռուսաստանի պետական արխիվի աջակցությամբ։ 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն