Մեդիա կենտրոն. քննարկում «Բարձրագույն կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով


Մեդիա կենտրոն. քննարկում «Բարձրագույն կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով

  • 21-01-2022 12:00:00   | Հայաստան  |  Քննարկում

 
Հունվարի 21-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում «Բարձրագույն կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով:
 
Բանախոսներն են՝
 
Նարե Հովհաննիսյան՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ,
 
Հրայր Անանյան՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի պետի տեղակալ,
 
Հռիփսիմե Պետրոսյան՝ Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի «Հոգեբանության» ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու:
 
Քննարկումը կազմակերպվում է «Նպաստելով ազատազրկված անձանց կրթության իրավունքի արդյունավետ իրացմանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։
 
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի՝
 
- Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia
 
- Youtube-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.youtube.com/user/MediaCenterArmenia
 
 
 
Նոյյան տապան   -   Քննարկում