Արմենպրես. Կորոնավիրուսի նոր ալիք, պատվաստումային գործընթաց, նոր սահմանափակումներ
24-01-2022 13:00:00 | Հայաստան | Ասուլիս
ՀՈՒՆՎԱՐԻ 24-ին՝ ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության գծով խորհրդատու Սամվել Հայրումյանի, վարակաբան, «Առողջապահության ազգային ինստիտուտ»-ի ինֆեկցիոն հիվանդությունների և համաճարակաբանության ամբիոնի վարիչ Նարինա Սարգսյանցի, «Առողջապահության ազգային ինստիտուտ»-ի էլեկտրոնային առողջապահության բաժնի մասնագետ Անդրանիկ Հարոյանի ասուլիսը:
ԹԵՄԱ.- Կորոնավիրուսի նոր ալիք, պատվաստումային գործընթաց, նոր սահմանափակումներ:
Հարգելի գործընկերներ, ասուլիսներն արդեն բաց են լուսաբանման համար, կարող եք ներկա լինել տեղում: Առցանց ձևաչափը նույնպես պահպանվելու է: Ասուլիսին չներկայացողները կարող են «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի, youtube-ի էջերում հետևել առցանց հեռարձակմանը: Կարող են նաև թեմայի հետ կապված հետաքրքրող հարցերը նախապես ուղարկել anna.gziryan83@gmail.com էլեկտրոնային հասցեին: