«Արցունքներ դրախտում» գրքի շնորհանդես


«Արցունքներ դրախտում» գրքի շնորհանդես

  • 08-05-2022 13:30:00   | Հայաստան  |  Շնորհանդես

Մայիսի 8-ին «Կոնգրես» հյուրանոցում /Իտալիայի փող. 1/ տեղի կունենա դաղստանցի գրող Գամիդ Ամիրովի «Արցունքներ դրախտում» վեպի շնորհանդեսը։ Ժամը 13:30-ին կկազմակերպվի ճեպազրույց լրագրողների համար։ Մամուլի ներկայացուցիչները հնարավորություն կունենան ծանոթանալ գրողի ու նրա ստեղծագործության հետ։ Սիրով հրավիրում ենք լուսաբանման։
 
Գամիդ Ամիրովը մոսկվայաբնակ դաղստանցի գրող է, ում գրքերը լի են իրական մարդկային պատմություններով։ Նրա «Արցունքները դրախտում» վեպը հրատարակել է «Բուկինիստ» հրատարակչությունը։ Գիրքը պատմում է 44-օրյա պատերազմի մասին։ Մարդիկ ապրում են ամենօրյա կյանքով, ուշադրություն չդարձնելով բազմաթիվ կարևոր իրողությունների վրա։ Բայց պատերազմը ամբողջովին փոխում է գլխավոր հերոսի կյանքը։ Քաջությունն ու ազգային ինքնագիտակցումը գլուխ են բարձրացնում հենց այն պահին, երբ նա հայտնվում է կռվի դաշտում։ 
 
Գրողը Երևան է ժամանելու Մոսկվայից գրքի շնորհանդեսին ներկա լինելու և  ընթերցողին իր գիրքը ներկայացնելու համար։  
 
 
Նոյյան տապան   -   Շնորհանդես