Արշակ Սադոյանը հրավիրում է մամլո ասուլիս՝ ներկայացնելու առաջարկությունների փաթեթ


Արշակ Սադոյանը հրավիրում է մամլո ասուլիս՝ ներկայացնելու առաջարկությունների փաթեթ

  • 07-05-2022 16:30:00   | Հայաստան  |  Ասուլիս

Հարգելի լրագրողներ,
 
Միասնության Հարթակի, Քաղաքական Խորհուրդի և Ազգային Ժողովրդավարների Դաշինք կուսակցության ներկայացուցիչների առաջարկով Արշակ Սադոյանը սույն թվականի մայիսի 7-ին ժամը 16։30-ին < Էլիտ Պլազա > բիզնես կենտրոնի Քրքորյանի անվան դահլիճում. (ք․Երևան Մովսես Խորենացի 15.) հրավիրում է մամլո ասուլիս՝ ներկայացնելու համար այս ծանր իրավիճակի հաղթահարմանը նպատակուղղված առաջարկությունների փաթեթը:  
 
    Հարցի կարևորությունը նախապես նշելու համար, անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ նկատի ունենալով այն, որ ծառացած խնդիրները ողջ Հայ ժողովրդին են առանչվում, իսկ առաջիկայում մեր երկիրը միայն իր ուժերի գերլարումով էլ չի կարող դուրս գալ ահավոր այս կախվածությունից: Oտարներից աջակցություն հայցելն էլ ոչինչ չի կարող տալ: Մեզ այժմ միայն ու միայն մի ելք է մնացել, որքան հնարավոր է շուտ, պայմաններ ստեղծել, ի մի բերել, ամբողջացնել մեր 10 միլիոնից ավել հայության ողջ ներուժը:
 
   Հաշվի առնելով դա մենք առաջարկում ենք մայիսի վերջին կամ ամենաուշը հունիսին, Հայաստանի, Արցախի, Համազգային հոգևոր և ազդեցիկ այլ կառույցների, համայնքային միավորումների լիազոր ներկայացուցիչների ընդլայնված կազմով գումարել վճռորոշ որոշումներ ընդունելու ունակ, համազգային հավաք (ըստ հաջորդականության Սփյուռքի 7-րդ համաժողովը):
 
   Որը ձևավորելով համազգային կառույցների միաձույլ համակարգ իր կենտրոնական կառույցի՝ Հայաստանի Հանրապետության հետ համատեղ ի զորու կլինի բեկում մտցնել, հետագա զարգացումների համար ուղիները հարթել:
 
   Խնդրելով Ձեր խմբագրությանն էլ փոխանցել կից ներկայացվող մեր առաջարկի ամբողջական  տեքստը, սիրով հրավիրում ենք Ձեզ լուսաբանելու այդ ասուլիսը:
 
     Հարգանքով
 
     ԱԺԴ կուսակցության նախագահ Արշակ Սադոյան
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս