Վայրը՝ ՀՀ ԱՆ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի դահլիճ
Հասցե՝ ք․ Երեւան, Ներսիսյան 7
Բանախոսներ՝
Ինեսա Չիլինգարյան – Գործադիր Տնօրեն
Սոնա Հովհաննիսյան – Խորհրդի Նախագահ
Երվանդ Հակոբյան – Համահիմնադիր/Խորհրդի անդամ
Հակոբ Պապիկյան /Ժակ/ – Խորհրդի անդամ
Հիմնադրամի մասին
2019 թվականին ՀՀ ԱՆ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանելյանի և արյունաբան Երվանդ Հակոբյանի կողմից հիմնադրվել է ԱՌԱԳԱՍՏ բարեգործական հիմնադրամը։ Հիմնադրամի շահառուներն են քաղցկեղից և արյան համակարգի հիվանդություններից բուժվող 25-ից բարձր տարիք ունեցող ՀՀ քաղաքացիներ։ Հիմնադրամի հիմնական նպատակն է աջակցել hիմնադրամի շահառուների՝ համապատասխան ժամանակակից և անվճար բուժօգնությանը Հայաստանում։
Փաստենք, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանում արյան համակարգի չարորակ և արյունաբանական այլ հիվանդություններ ախտորոշվել են միջինում 800-1000 պացիենտի մոտ։
Հայաստանում քաղցկեղի դեմ բուժման ծախսերը պետությունը հոգում է ոչ ամբողջությամբ։ Անչափահասների բուժման խնդիրն անհամեմատ ավելի լավ է կազմակերպվում պետական հոգածությամբ։ Բացի այդ, կան մի շարք բարեգործական կազմակերպություններ և անհատ բարերարներ Հայաստանում և այլ երկրներում, որոնք ֆինանսական օգնություն են տրամադրում անչափահասներին՝ քաղցկեղի դեմ բուժման համար։ Հակառակ դրան, չափահասներին քաղցկեղի բուժման գործում գրեթե ոչ ոք համակարգված կերպով չի օգնում։
Առագաստ բարեգործական հիմնադրամն առաջինն է Հայաստանում, որ կոչված է օգնելու արյան համակարգի հիվանդություններից բուժվող 25-ից բարձր տարիք ունեցող պացիենտներին։ Հիմնադրամի նպատակներից է, որպիսի ՀՀ ոչ մի քաղաքացի չզրկվի բուժում ստանալու իրավունքից ֆինանսական խնդիրների պատճառով։