Համաժողով՝ «Առողջ բույս՝ առողջ մոլորակ» կարգախոսով


Համաժողով՝ «Առողջ բույս՝ առողջ մոլորակ» կարգախոսով

  • 12-05-2022 15:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 15-ի որոշման համաձայն՝ բույսերի առողջության պաշտպանության օրը է ամրագրվել մայիսի 12-ը։
 
Մարդու առողջության համար առանցքային դեր է վերապահված բույսերին ու դրանց առողջության պաշտպանությանը: Նկատի ունենալով, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գործունեության հիմանկան ուղղություններից մեկը բուսասանիտարիան է և կարևորելով այդ ոլորտի դերի բարձրացումն ու դրան ուղղված միջոցառումների մասին հանրային իրազեկումը, Տեսչական մարմինը մայիսի 12-ին նախաձեռնել է անցկացնել համաժողով՝ «Առողջ բույս՝ առողջ մոլորակ» կարգախոսով:
 
Միջոցառմանը մասնակցելու են ոլորտի մասնագետներ, ՍԱՏՄ-ի, միջազգային կառույցների, ուսումնական-գիտական համայնքի, հասարակական կազմակերպությունների, ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներ:
 
Համաժողովը կանցկացվի մայիսի 12-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դահլիճում, ժամը 15:00-ից 17:00-ը (Երևան, Տերյան 74, երրորդ հարկ):
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն