Դմիտրի Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիան՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ


Դմիտրի Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիան՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ

  • 15-05-2022 19:00:00   | Հայաստան  |  Համերգ

Հարգելի գործընկերներ,
 
Մայիսի 15-ին ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ  կկատարի Դմիտրի Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիան։ Սիմֆոնիան գրվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին և ստեղծագործությունը ներկայացնում է պայքարի և հաղթանակի բերկրանքը։
 
Հայրենական մեծ հաղթանակի 77-ամյակին նվիրված համերգը նախաձեռնել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը ԿԳՄՍ նախարարության և Մոսկվայի կառավարության աջակցությամբ։ Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների, ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունների, Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության, ինչպես նաև ռուսաստանյան և հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ,  մշակույթի գործիչներ:
 
 
Նոյյան տապան   -   Համերգ