Մայիսի 17-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս նվիրված «Միսս ԱՊՀ-2022»–ի մրցույթին։
Հունիսի սկզբին Երևանում կանցկացվի «Միսս ԱՊՀ-2022» գեղեցկության միջազգային մրցույթը: Ինչպես է այն ընթանալու, քանի մասնակից և որ երկրներից են ժամանելու Հայաստանի մայրաքաղաք, ինչ անակնկալներ են սպասվում մասնակիցներին և հանդիսատեսին, մայիսի 17-ին, ժամը 14:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կպատմեն`
«Միսս ԱՊՀ» գեղեցկության մրցույթի կազմակերպիչ և հիմնադիր Նաիրի Մնացականյան
ՀՀ զբոսաշրջության Ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը
«Միսս ԱՊՀ» մրցույթի տնօրեն Ռուբինա Գրիգորյանը
Ասուլիսի ժամանակ կներկայացվեն մրցույթի նպատակները, գաղափարները, չափորոշիչներն ու շատ այլ կարևոր մանրամասներ:
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում(https://vk.com/sputnikarm) և Rutube-ում(https://rutube.ru/channel/24629519/):
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։