Մայիսի 20-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ պետական կառավարման ակադեմիայում տեղի կունենա «Բաց դռների օր» միջոցառումը:
Միջոցառման նպատակն է ներկայացնել՝
- ընդհանուր տեղեկություններ Ակադեմիայի մասին,
- մագիստրոսական և ասպիրանտական կրթական ծրագրերը, դրանց առանձնահատկություններն ու առավելությունները,
- շարժունության ծրագրերը, արտերկրում ուսանելու հնարավորությունները,
- Ակադեմիայի միջազգային կապերն ու համագործակցությունը,
- կարիերայի զարգացման հնարավոր ուղղություններն ու հեռանկարները,
- ուսանողական կյանքը՝ իր ողջ հմայքով,
- այլ օգտակար տեղեկություններ:
Միջոցառումը կմեկնարկի ռեկտոր Խաչատուր Ղազեյանը՝ իր բացման խոսքով, ժամը՝ 12:30, այնուհետև.
- հաջողված շրջանավարտների ելույթներ` 12:45-13:15,
- ամբիոնների վարիչների կողմից կրթական ծրագրերի ներկայացում` 13:15-14:45,
- շրջայց՝ 14:45:
Միջոցառումը տեղի կունենա Ակադեմիայի գիտատեխնիկական գրադարանում:
Սիրով հրավիրում ենք լուսաբանելու ՀՀ պետական կառավարման ակադեմիայում մայիսի 20-ին կայանալիք միջոցառումը: