Մամուլի ասուլիս՝ նվիրված Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը


Մամուլի ասուլիս՝ նվիրված Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը

  • 18-05-2022 12:00:00   | Հայաստան  |  Ասուլիս

Մայիսի 18-ին՝ ժամը 12:00-ին, Սերգեյ Փարաջանովի թանգարանում (ք. Երևան, Ձորագյուղ ազգագրական թաղամաս, 15/16) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը:
 
Մամուլի ասուլիսի բանախոսներն են`
Ալֆրեդ Քոչարյան              ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ,
Աստղիկ Մարաբյան           ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ,
Ժաննա Մանուկյան               «Ե. Չարենցի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն,
Անահիտ Միքայելյան           «Սերգեյ Փարաջանովի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն
                                                                        
Մամուլի ասուլիսից հետո մի շարք թանգարանների աշխատակիցներ թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, մշակույթի բնագավառում անբասիր և երկարամյա աշխատանքային գործունեության համար կպարգևատրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության  Ոսկե մեդալով, պատվոգրով, շնորհակալագրով:
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս