Sputnik Արմենիա. «Ինչպես դիմակայել ԵԱՏՄ-ի առջև ծառացած աշխարհատնտեսական մարտահրավերներին»


Sputnik Արմենիա. «Ինչպես դիմակայել ԵԱՏՄ-ի առջև ծառացած աշխարհատնտեսական մարտահրավերներին»

  • 19-05-2022 13:30:00   | Հայաստան  |  Տեսակամուրջ

Մայիսի 19-ին, ժամը 13.30-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Բիշքեկ-Մինսկ-Երևան-Նուր-Սուլթան տեսակամուրջը՝ «Ինչպես դիմակայել ԵԱՏՄ-ի առջև ծառացած աննախադեպ աշխարհատնտեսական մարտահրավերներին» թեմայով:
 
Կորոնավիրուսի համավարակի պատճառով Եվրասիական տնտեսական համաժողովը երկու տարի չի անցկացվել։
 
Մայիսի 26 - ին, երկարատև ընդմիջումից հետո առաջին անգամ, ԵԱՏՄ պետությունների ղեկավարների մասնակցությամբ Եվրասիական տնտեսական համաժողովը տեղի կունենա Բիշքեկում ՝ Ղրղզստանի մայրաքաղաքում, որն այս տարի նախագահում է ԵԱՏՄ-ում:
 
Ի՞նչ թեմաներ են քննարկվելու համաժողովում: Ո՞ր քայլեր թույլ կտան հաջողությամբ դիմակայել ԵԱՏՄ-ի առջև ծառացած աննախադեպ աշխարհատնտեսական մարտահրավերներին: Ի՞նչ աշխատանք է տանում ԵՏՀ-ն ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների և փոխարժեքային գոյացման ոլորտում: Նախատեսվո՞ւմ է արդյոք անդամ պետությունների միջև համատեղ կոնցեռնների ստեղծում շուկայից հեռացող օտարերկրյա ընկերությունների փոխարեն: Որո՞նք են ԵԱՏՄ երկրների նոր էներգետիկ միջանցքների ստեղծման հեռանկարները:
 
Բիշքեկում կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովի նախաշեմին լրագրողների այս և այլ հարցերին կպատասխանի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս Սերգեյ Գլազևը:
 
Տեսակամուրջը կհեռարձակվի նաև VK-ում(https://vk.com/sputnikarm) և Rutube-ում(https://rutube.ru/channel/24629519/):
 
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
 
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։
 
 
Նոյյան տապան   -   Տեսակամուրջ