«WIDS Հայաստան 2022. Տվյալագիտությունը հանուն կայուն զարգացման» խորագրով համաժողովը
21-05-2022 14:00:00 | Հայաստան | Իրադարձություն
Հարգելի գործընկեր,
Մայիսի 21-ին՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (ԳՏԿ) կկայանա «WIDS Հայաստան 2022. Տվյալագիտությունը հանուն կայուն զարգացման» խորագրով համաժողովը, որը տարբեր բանախոսությունների և բազմաֆորմատ քննարկումների միջոցով կթիրախավորի Տվյալագիտության սոցիալական և տնտեսական ազդեցությունը գյուղատնտեսության, հյուրընկալության, ՏՀՏ/բարձր տեխնոլոգիաների, ինչպես նաև կրթության ոլորտներում:
WiDS Հայաստան 2022-ը մասնավոր միջոցառում է, որն անցկացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ որպես «Կանայք տվյալագիտության մեջ» (WiDS) համաշխարհային համաժողովի մաս, որը կազմակերպվում է Սթենֆորդի համալսարանի կողմից աշխարհի շուրջ 200+ վայրերում և ներկայացնում է ակնառու կանանց, ովքեր տվյալագիտության ոլորտում նշանակալի աշխատանք են կատարում։
Սիրով հրավիրում ենք լուսաբանելու միջոցառումը:
Երևանից Գյումրի ուղևորափոխադրման անհրաժեշտության դեպքում խնդրում ենք տեղեկացնել մինչև մայիսի 20-ը՝ ժամը 14:00-ն՝ հետադարձ նամակով:
Համաժողովի կարևոր նպատակներից է կանանց ու աղջիկների հզորացումը՝ տվյալագիտության ոլորտում առկա մասնագիտական ներուժի միջոցով։
WIDS Armenia 2022-ն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի, Safe YOU-ի, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների, Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի և Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնի հետ համագործակցությամբ։