Լուսաբանման հրավեր ԵՊԲՀ-ից


Լուսաբանման հրավեր ԵՊԲՀ-ից

  • 25-05-2022 15:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Հարգելի՛ գործընկերներ, մայիսի 25-ին, ժամը 15:00-ին «Վերադարձ» ծրագրի շրջանակում ԵՊԲՀ-ում վերանորոգումից և արդիականացումից հետո կվերաբացվի լաբորատոր մասնաշենքում տեղակայված 6-րդ լսարանը, որն այսուհետև կկրի ԵՊԲՀ ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի նախկին վարիչ, պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի անունը:
 
 Համալսարանականները հնարավորություն կունենան Նելլի Խոստիկյանի ընտանիքի միջոցներով վերանորոգված և նորագույն տեխնիկայով հագեցած դահլիճում անցկացնել միջոցառումներ, նիստեր, հանդիպումներ:
 
Բժշկական 100-ամյա դարբնոցում հիշում են բոլոր այն մարդկանց, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, աշխատակիցներին, որոնք տարբեր տարիների ընթացքում կարևոր ներդրում են ունեցել բժշկագիտության զարգացման, սերունդների կրթման, կրթության համակարգի կայացման գործում:
 
 Հասցե` ԵՊԲՀ լաբորատոր մասնաշենք 1-ին հարկ, մուտքը` Հերացի փողոցի կողմից:
 
Մանրամասների համար կարող եք զանգահարել ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժին 010 301 000 հեռախոսահամարով (ներքին` 211):
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն