Փոփոխել «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքը. ժողովրդակա՞ն, թե՞ վաստակավոր


Փոփոխել «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքը. ժողովրդակա՞ն, թե՞ վաստակավոր

  • 21-06-2022 12:00:00   | Հայաստան  |  Ասուլիս

Հունիսի 21-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Փոփոխել «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքը. ժողովրդակա՞ն, թե՞ վաստակավոր» թեմայով:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է վերանայել «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքի ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչումները դրույթը և մշակույթի ու արվեստի բնագավառի համար, որպես վաստակի գնահատման չափանիշ, պահպանել ՀՀ արվեստի վաստակավոր գործչի և ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումները: Ի՞նչ սկզբունքներով են որոշվելու արվեստագետների ժողովրդականությունն ու վաստակը: Ի՞նչ են տալիս կոչումները արվեստագետներին:
Բանախոսներ՝
Սվետլանա Սահակյան, ՀՀ ԿԳՄՍ Ժամանակակից արվեստի վարչության պետ,
Ռուբեն Բաբայան, Հովհաննես Թումանյանի անվատ տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար,
Վահան Արծրունի, երաժիշտ, երգահան:
Լրագրողների մուտքն ազատ է։
 
————————
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի՝
- Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia
- Youtube-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.youtube.com/user/MediaCenterArmenia
--
Media Center
 
Address: 12 Saryan Street, 3rd floor, Yerevan, Armenia 0002
Tel: +37412 755 898 | +37499 755 898
Email: info@pjc.am | mediacenterarmenia
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս