Մեդիա կենտրոն


Մեդիա կենտրոն

  • 20-06-2022 13:00:00   | Հայաստան  |  Քննարկում

Հունիսի 20-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում` ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի փոփոխությունները՝ գործիք  իշխանությունների ձեռքի՞ն» թեմայով:
 
Բանախոսներ՝
 
Տիգրան Հակոբյան՝Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
 
Աշոտ Մելիքյան՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
 
Բորիս Նավասարդյան՝ Երևանի մամուլի ակումբի նախագահ
 
Քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարություն, սակայն հրավերը մերժվել է:
 
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում քննարկման է ներկայացրել «Տեսալսողական մեդիայի մասին» և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
 
Այս օրենքն Ազգային ժողովն ընդունել էր 2020 թվականի հուլիսի 16-ին, սակայն, ինչպես նախագծի հակիրճ նկարագրության մեջ է նշված, «կիրառման ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ անճշտություններ և հակասություններ, որոնք վերացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ԲՏԱ նախարարությունը նախաձեռնել է օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու գործընթաց»:
 
Փորձագիտական հանրության կարծիքով՝ գրեթե նույնությամբ այս օրինագիծ են տեղափոխվել այն դրույթները, որոնք եղել են 2020 թվականին նույն օրենքի այն տարբերակում, որը նույնիսկ առաջին ընթերցում է անցել: Դրանից հետո այդ դրույթները հանվել են, սակայն հիմա վերադարձվում են:
 
 
Լրագրողների մուտքն ազատ է։
————————
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի՝
- Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia
 
- Youtube-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.youtube.com/user/MediaCenterArmenia
 
 
 
Նոյյան տապան   -   Քննարկում