Վանաձորի ՀԿ կենտրոն


Վանաձորի ՀԿ կենտրոն

  • 22-06-2022 13:00:00   | Հայաստան  |  Քննարկում

Տեղեկացնում ենք, որ հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Վանաձորի ՀԿ կենտրոնում (Ք. Վանաձոր, Խորենացի 6/1) տեղի կունենա քննարկում՝ «Չգրանցված աշխատանքից մինչև վերջնահաշվարկի չվճարում․ աշխատանքային իրավահարաբերություններ, խնդիրներ, լուծումներ» թեմայով։
 
Բանախոսներ՝
 
Գագիկ Մազմանյան՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի ավագ տեսուչ
 
Անի Չատինյան՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Իրավաբանական բաժնի համակարգող
 
Քննարկումն անցկացվում է «Տվյալահեն քաղաքականությունների բարելավման գործընթացն աշխատանքային իրավունքների ոլորտում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: 
 
Սիրով հրավիրում ենք լուսաբանման։ 
 
 
Նոյյան տապան   -   Քննարկում