Մեդիա կենտրոն


Մեդիա կենտրոն

  • 15-07-2022 11:00:00   | Հայաստան  |  Քննարկում

Հուլիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ուսուցիչների ծերացման միտում, մանկավարժական բուհերում՝ դիմորդների պակաս. դպրոցն՝ առանց ուսուցիչների մնալու վտանգի առաջ» թեմայով։
 
Բանախոսներ՝
 
Նաիրա Սաֆարյան՝ Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ուսումնական գործընթացների հարցով պրոռեկտոր, ՀՊՄՀ հենակետային վարժարանի տնօրենի խորհրդական
 
Սերոբ Խաչատրյան՝ Կրթության փորձագետ
 
Միշա Թադևոսյան՝ Կրթության ոլորտի հետազոտող
 
Վերջին մեկ տարում Հայաստանի դպրոցների ուսուցիչների թիվը շուրջ 900-ով նվազել է։ Հայաստանի ուսուցիչների 12%-ը 65 տարեկանից բարձր է։ 2017-2018  ուսումնական տարում 65 և բարձր տարիքի ուսուցիչների թիվը եղել է 1758, իսկ այս տարի այդ թիվը դարձել է 3559։ Միաժամանակ կրթության փորձագետներն արձանագրում են, որ մանկավարժական բուհեր ընդունվողների թիվը կտրուկ նվազում է, իսկ ավարտածներից շատերը չեն ուզում դպրոցում աշխատել, հատկապես՝ երիտասարդները։ 
 
Լրագրողների մուտքն ազատ է։
————————
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի՝
- Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia
 
 
 
 
- Youtube-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.youtube.com/user/MediaCenterArmenia
--
Նոյյան տապան   -   Քննարկում