Երևանում կբացվի Նոր կինոյի միջազգային դպրոց


Երևանում կբացվի Նոր կինոյի միջազգային դպրոց

  • 13-07-2022 11:30:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Հուլիսի 13-ին, ժամը 11:30 սիրով հրավիրում ենք ձեզ Հենրիկ Մալյանի թատրոն՝ բրիֆինգի՝ նվիրված Երևանում բացվող Նոր կինոյի միջազգային դպրոցի մեկնարկին։ Բրիֆինգին կմասնակցեն դպրոցի հիմնադիր կազմակերպությունները։
 
Երևանում կբացվի Նոր կինոյի միջազգային դպրոց՝ Yerevan International New Cinema School-ը։ Երևանի Նոր կինոյի միջազգային դպրոցի ստեղծման գաղափարը առաջացել է Մոսկվայի Նոր կինոյի դպրոցի, Yerevan Biennale Art Foundation-ի և «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի համագործակցության արդյունքում։
 
Նոր կինոյի դպրոցը Մոսկվայում հաջողությամբ գործում է 10-րդ, Սանկտ Պետերբուրգում՝ վեցերորդ տարին։ 2022/2023թթ.-ից հնարավոր կլինի տիրապետել մասնագիտությանը, ձեռք բերել գիտելիքներ և դառնալ Երևանի նոր կինոյի դպրոցի ինքնատիպ կրթական համակարգի մաս։
 
Երևանի նոր կինոյի միջազգային դպրոցի համար մշակվել է հատուկ վերապատրաստման ծրագիր, որը մի կողմից հաշվի է առել նոր կինոյի դպրոցների տասնամյա փորձը, մյուս կողմից՝ հիմնված է Հայաստանի՝ եզակի տեսողական և մարդաբանական նյութի, ժամանակի և տարածության հատուկ զգացողության, բնապատկերի նկատմամբ վերաբերմունքի մասին։
 
Շուտով կհայտարարվի ուսանողների ընդունելության մասին։ Դպրոցը բոլորովին նոր ձևաչափ ունի։ Ուսումնառությունը տևելու է երկու տարի։ 
 
Դպրոցը նպատակ ունի ստեղծել նոր ռեժիսորական և սցենարիստական կադրեր, ովքեր մի կողմից կունենան բոլոր հմտություններն ու գիտելիքները, որոնք պահանջում է ժամանակակից կինոն, մյուս կողմից՝ զգայուն կլինեն ժամանակակից նյութի նկատմամբ և այս նյութից կստեղծեն «կենդանի» կինո։
 
Դպրոցը նպատակ ունի ուսանողներին տալ ոչ միայն մասնագիտության վերաբերյալ տարրական գիտելիքներ, այլև թույլ տալ նրանց լինել այսօրվա արվեստի էպիկենտրոնում:
 
Դպրոցի խնդիրն է կրթել ընդունակ ռեժիսորներ, սցենարիստներ, օպերատորներ, մոնտաժողներ, ովքեր մոտ ապագայում կարող են փոխել համաշխարհային կինոյի պրոֆեսիոնալ լանդշաֆտը։
 
Դասընթացը տեղի է ունենալու դպրոցի առաջատար ուսուցիչների կողմից մշակված օրիգինալ համակարգով և հիմնված է յուրահատուկ մեթոդաբանության վրա, որը կիրառվում է ուսուցման մեջ արդեն տասը տարի։ Դպրոցում դասավանդելու են առաջատար հայ և արտասահմանցի մասնագետներ։
 
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենյակի ղեկավար Ռոզա Գրիգորյանի հետ +374 77303484
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն