Էլիտ Պլազա բիզնես կենտրոն


Էլիտ Պլազա բիզնես կենտրոն

  • 15-07-2022 13:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Հուլիսի 15-ին` ժամը 13-00-ին, Էլիտ Պլազա բիզնես կենտրոնի VIP սրահում «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն և «Մանթաշյանց» գործարարների միության միջև տեղի կունենա հուշագրի ստորագրման արարողություն։
 
Հուշագիրը ստորագրելու են  «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանը և «Մանթաշյանց» ԳՄ համահիմնադիր նախագահ Վահրամ Միրաքյանը:
 
Փաստաթղթի կնքման արարողությանը ներկա կլինեն ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ անդամները, «Մանթաշյանց» ԳՄ անդամները և այլ բարձրաստիճան այրեր։
 
Հուշագրի շրջանակում կողմերը համագործակցելու և համատեղ աշխատանքներ են իրականացնելու ոլորտի զարգացման ուղղությամբ։ Համագործակցության շրջանակում կիրականացվեն նաև այլ ծրագրեր:
 
Շնորհակալ կլինենք հուշագրի ստորագրման արարողությանը ներկա գտնվելու և այն լուսաբանելու համար։
 
 «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն