Sputnik Արմենիա


Sputnik Արմենիա

  • 04-08-2022 12:00:00   | Հայաստան  |  Տեսակամուրջ

Տեսակամուրջ դերասանուհի, բանաստեղծուհի և սոցցանցերի աստղ Աննա Եղոյանի հետ

Օգոստոսի 4 - ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Սուխումի-Երևան տեսակամուրջի ժամանակ դերասանուհի և ասմունքող Աննա Եղոյանը կպատմի իր հաջողության մասին։
Բանաստեղծուհի, ասմունքող, դերասանուհի Աննա Եղոյանին Հայաստանում ավելի շատ ճանաչում են որպես դերասանուհի։ Նա մի քանի տարի առաջ Շուշանիկի դերն է խաղացել Շիրվանզադեի «Քաոսի» 16-սերիանոց ֆիլմում։
Ռուսաստանում, որտեղ նա հիմա ապրում է, Աննան հայտնի է որպես բանաստեղծուհի և ասմունքող: Սոցցանցերում նա ունի մեկ միլիոն հարյուր հազար բաժանորդ։ Սա այն դեպքում, երբ նա շոու բիզնեսի ներկայացուցիչ չէ, էկրաններին այդքան էլ հաճախ չի երևում, այլ լուրջ բանաստեղծություններ է գրում և ասմունքում։
 
Ինչպե՞ս ստացվեց նման հաջողության հասնել, արդյոք հե՞շտ է լինել մեկ միլիոն երկրպագու ունեցող աղջիկ, ինչպես նաև ապագա ծրագրերի մասին Աննա Եղոյանը կպատմի Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում, օգոստոսի 4 - ին, ժամը 12:00-ին, Սուխումի-Երևան տեսակամուրջի ժամանակ:
 
 
 
Նոյյան տապան   -   Տեսակամուրջ