Նոյեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (Մարշալ Բաղրամյան 24, 1-ին հարկ) տեղի կունենա Գիտության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում։
Միջոցառման ժամանակ գիտական ինստիտուտների և կենտրոնների տաղավարներում կցուցադրվեն գիտական փորձեր, կանցկացվի գիտահանրամատչելի սեմինար աշակերտների և ուսանողների համար։
Վիրուսային հիվանդությունների մասին զեկուցմամբ հանդես կգա ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Հովակիմ Զաքարյանը։ ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հայկ Աբրահամյանը կպատմի աստղաֆիզիկայի մասին։ Կցուցադրվի ՀՀ ԳԱԱ 80-ամյակին նվիրված ֆիլմը։