Տեղի կունենա Ընթերցանության օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը


Տեղի կունենա Ընթերցանության օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը

  • 19-02-2025 14:30:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Փետրվարի 19-ին՝ ժամը 14:30-ին, Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունենա Ընթերցանության օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը:
 
Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Օրվա շրջանակում թարգմանիչ, հեքիաթագետ Ալվարդ Ջիվանյանը երեխաների հետ կանցկացնի քննարկում՝ նրանց տարիքային խմբին համապատասխան գրական ստեղծագործությունների վերաբերյալ։
 
Միջոցառման ավարտին՝ ժամը 16։00–ին, երեխաները կայցելեն Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարան՝ ծանոթանալու հայ գրատպության անցած պատմությանը։
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն