Sputnik Արմենիա.Տեղի կունենա «Պատմական քաղաքականության փոխակերպումը ժամանակակից Հայաստանում» թեմայով ասուլիսը
16-05-2025 10:30:00 | Հայաստան | Ասուլիս
Մայիսի 16-ին, ժամը 10.30-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա պատմական գիտությունների դոկտոր, մի շարք գիտական աշխատությունների, այդ թվում ՝ «Հայերի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին» գրքի հեղինակ Ստեփան Ստեփանյանցի ասուլիսը։
Վերջին տարիներին Հայաստանի հանրային տիրույթում սկսել են քննարկել և կասկածի տակ դնել պատմական փաստերը, որոնք դեռևս բոլորովին վերջերս անսասան էին համարվում ՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից մինչև Հայրենական մեծ պատերազմի պատմությունը:
Պատմական գիտությունների դոկտոր, մի շարք գիտական աշխատությունների, այդ թվում ՝ «Հայերի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին» գրքի հեղինակ Ստեփան Ստեփանյանցի հետ կվերլուծենք, թե որքանով են համապատասխանում իրականությանը այն վիճահարույց պնդումները, որոնք հնչեցվել են այն օրերին, երբ երկիրը նշում էր Հաղթանակի 80-ամյակը։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքին: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։