Տեղի կունենա քանոնահար Բելլա Պապիկյանի և Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի համերգային երեկոն


Տեղի կունենա քանոնահար Բելլա Պապիկյանի և Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի համերգային երեկոն

  • 17-05-2025 19:00:00   | Հայաստան  |  Համերգ

Մայիսի 17-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ կկայանա քանոնահար Բելլա Պապիկյանի և Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի համերգային երեկոն։
 
Բելլա Պապիկյանը գործունեություն է ծավալում Արաբական Միացյալ Էմիրություններում, հայտնի է իր վառ և ինքնատիպ երաժշտական տեսահոլովակներով, որոնք մեծ տարածում են գտել սոցիալական հարթակներում։ Նա համագործակցում է նաև աշխարհահռչակ թավջութակահար HAUSER-ի հետ։
 
Ծրագրում ընդգրկված են՝ հայկական ժողովրդական, հայտնի դասական և ժամանակակից ստեղծագործություններ ազգային գործիք՝ քանոնի մատուցմամբ։   
 
 
Նոյյան տապան   -   Համերգ