Տեղի կունենա Միխայիլ Վռուբելի «Դևն ու Հրեշտակը Թամարի հոգու հետ» գլուխգործոցի եզակի մեկօրյա ցուցադրությունը, որին կհաջորդի հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողություն


Տեղի կունենա Միխայիլ Վռուբելի «Դևն ու Հրեշտակը Թամարի հոգու հետ» գլուխգործոցի եզակի մեկօրյա ցուցադրությունը, որին կհաջորդի հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողություն

  • 18-06-2025 19:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Հունիսի 18-ին, ժամը 19:00 Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու) կկայանա հանճարեղ նկարիչ, ռուսական «մոդեռնի» նախահայր Միխայիլ Վռուբելի «Դևն ու Հրեշտակը Թամարի հոգու հետ» գլուխգործոցի եզակի մեկօրյա ցուցադրությունը, որին կհաջորդի հուշագրի ստորագրման  հանդիսավոր արարողություն։
 
Եռակողմ հուշագիր կստորագրվի  Ռուսական արվեստի թանգարանի, «Մշակույթի զարգացման» հիմնադրամի և Moment of White հագուստի բրենդի միջև,  որի շրջանակում կողմերը  կմեկնարկեն յուրօրինակ ծրագիր, նվիրված արվեստի և նորաձևության նորովի  հարաբերակցությանը։
 
Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուի ընտրանու հիման վրա  Moment of White հագուստի բրենդը կսեղծվի նորաձևության նոր հավաքածու։ Բազմաբնույթ ծրագրի շրջանակում կիրականացվի արվեստի գլուխգործոցների հիման վրա զգեստների հավաքածուի ստեղծում,  նորաձևության ցուցադրություն, հեղինակային դասախոսություններ, համադրողների մասնակցությամբ ցուցահադեսներ,  միջազգային ցուցադրություններ, աճուրդ և այլն։ Այս ամենի նպատակն է թանգարանի հավաքածուի նորովի մեկնաբանումը և հանրայնացումը, ինչպես նաև միջազգայնացումը նոր ժամանակակից համատեքստով։ 
 
Նշենք որ հեղինակային հագուստի ստեղծման համար ոգեշնչում է եղել  թանգարանում պահվող Մ. Վռուբելի եզակի ստեղծագործությունը, որն իր ետևում ունի աննախատեպ պատմություն։
Նոյյան տապան   -   Իրադարձություն