Ճապոնիայի խորհրդարանի Ստորին պալատը չընդունեց կառավարությանն անվստահության քվե հայտնելու ընդդիմության առաջարկը: Այս մասին հայտնում է ,Ֆրանսպրեսե գործակալությունը:
Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանի կառավարությանը անվստահության քվե հայտնելու նախագծին կողմ են քվեարկել Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի 152 անդամները, դեմ` 293ը:
Ավելի վաղ Ճապոնիայի ընդդիմադիր կուսակցությունները կառավարությանն անվստահության քվե հայտնելու նախագիծ էին ներկայացրել խորհրդարան:
Այսօր ավելի վաղ Նաոտո Կանը ելույթ էր ունեցել եւ հայտարարել, թե պատրաստ է հրաժարական տալ, սակայն այն բանից հետո, երբ երկիրը հաղթահարի մարտի 11ի ավերիչ երկրաշարժի հետեւանքները: