Լույս տեսավ «Վիկտոր Համբարձումյան. կարևորագույն գիտական արդյունքները» գրքույկը


Լույս տեսավ «Վիկտոր Համբարձումյան. կարևորագույն գիտական արդյունքները» գրքույկը

  • 29-10-2011 17:31:23   | Հայաստան  |  Նոր գրքեր

Լույս տեսավ «Վիկտոր Համբարձումյան. կարեւորագույն գիտական արդյունքները» գրքույկը, որը նախատեսված է հասարակության լայն խավերի համար, ովքեր հետաքրքրված են մեր մեծ գիտնականի գիտական ժառանգությամբ: Հեղինակներն են աստղագետներ Հայկ Հարությունյանը եւ Արեգ Միքայելյանը, հրատարակիչը` «Էդիթ-Փրինթ»-ը: Գրքույկում փորձ է արված առանձնացնել Համբարձումյանի առավել կարեւոր (ընդհանուր առմամբ` 16) գիտական նվաճումները, որոնք էական, որոշ դեպքերում` հեղափոխական, ազդեցություն են ունեցել 20-րդ դարի աստղագիտության եւ ֆիզիկայի զարգացման վրա: Այդ արդյունքները ներկայացված են հանրամատչելի ձեւով, ինչն ընթերցողին հնարավորություն է տալիս հեշտորեն հասկանալ նրանց նշանակությունը եւ պատկերացում կազմել Համբարձումյանի գիտական մեծության մասին: Մասնավորապես, կարեւորագույն արդյունքների թվում տեղ են գտել նեյտրոնի գոյության տեսական ապացույցը, աստղերի տարածական արագությունների բաշխման արտածումը (այդ մեթոդն ընկած է համակարգչային շերտագիրների ստեղծման հիմքում), Տիեզերքի տարիքի գնահատումը, ինվարիանտության տեսության ստեղծումը, աստղասփյուռների հայտնաբերումը, գալակտիկաների ակտիվության գաղափարի առաջադրումը, բռնկվող աստղերի վիճակագրությոըւնը եւ այլն: Գրքույկը բաղկացած է 32 էջից եւ բացի գիտական արդյունքներից ներկայացնում է նաեւ Համբարձումյանի հակիրճ կենսագրությունը եւ որոշ ասույթներ: Այն զուգահեռաբար շարադրված է հայերեն եւ անգլերեն լեզուներով:
Նոյյան տապան  -   Նոր գրքեր

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play