Զինված Ուժերի Ժողովրդավարական Վերահսկողության վերաբերյալ ժողովածուի շնորհանդես
11-11-2011 12:53:33 | Հայաստան | Նոր գրքեր
Նոյեմբերի 14–ին, հանրությանը կներկայացվի «Հայաստանը եւ Ժողովրդավարական վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ. վերլուծություն եւ հեռանկարներ» ժողովածուն, որը ներառում է վերլուծական հոդվածներ անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտների մասին ԵԱՀԿ վարքագծի կանոնագրքի վերաբերյալ, իր պատմության, կանոնագրքի դրույթների իրականացման գործում Հայաստանի եւ միջազգային փորձը:
Ժողովածուն պատրաստվել է ՀՀ պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի, ինչպես նաեւ այլ հաստատություններից մի շարք փորձագետների կողմից` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ:
Միջոցառմանը հրավիրված են ներկայացուցիչներ ՀՀ պաշտպանության նախարարությունից, Ազգային ժողովից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, Զինվորական դատախազությունից, քաղաքացիական հասարակությունից, միջազգային կազմակերպություններից, ինչպես նաեւ ուսանողներ:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քարել Հոֆսթրան եւ ՀՀ պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետի տեղակալ, Վերլուծական կենտրոնի պետ Բենյամին Պողոսյանը հանդես կգան բացման ելույթներով:
Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 14-ի` ժամը 11:00-ին «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մամուլի եւ հանրային կապերով պատասխանատու Գոհար Ավագյանին հետեւյալ հեռախոսահամարներով` 22 96 10 / 11/12/13/14 նրք. 5406, բջջ.` (091) 436389: