Մայր Աթոռը լույս է ընծայել «Հայը և իր երգը» մանկական երգերի ժողովածուն


Մայր Աթոռը լույս է ընծայել «Հայը և իր երգը» մանկական երգերի ժողովածուն

  • 13-12-2011 16:36:54   | Հայաստան  |  Նոր գրքեր
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրատարակել է Սիլվա Լ. Տեր-Ստեփանյանի եւ Կոմիտաս Գեւորգյանի հեղինակած ?Հայը եւ իր երգը? մանկական երգերի գիրքը: Երգարանում ներառված են ազգային-եկեղեցական տոներին, բարեպաշտական սովորություններին, հայոց պատմության նշանավոր դեմքերին ու դեպքերին, ազգային խորհրդանիշներին նվիրված քառասուն երկու երգեր` մանուկների համար դյուրընկալելի եղանակներով: Գրքի հավելվածում տեղ են գտել երգերի արեւմտահայերեն տեքստերն ու երգերի վերաբերյալ որոշ մեկնաբանություններ: Նոտագրքի արեւելահայերենի փոխադրումը եւ նոտագրումն իրականացրել են կենտրոնի աշխատակիցներ Հասմիկ Աբրահամյանը եւ Ֆլորա Հակոբյանը, իսկ խմբագրումը կատարվել է կենտրոնի տնօրեն Տ. Վարդան աբեղա Նավասարդյանի կողմից: Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական Համակարգից, Երգարանը նախատեսված է նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաների եւ հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների համար:
Նոյյան տապան  -   Նոր գրքեր

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play